Հայերեն


Խաղամոլությունը Հայաստանում. Ազգային խնդի՞ր, թե՞ վիճակագրություն

Հասարակություն

Tert.am-ը ներկայացնում է SmartBet-ի համահիմնադիր, տնօրեն Երվանդ Խալափյանի՝ «Խաղամոլությունը Հայաստանում. Ազգային խնդի՞ր, թե՞ վիճակագրություն» վերտառությամբ հոդվածը։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայաստանում կա թյուր կարծիք, որ խաղամոլությունը հայերին բնորոշ խնդիր է: Սակայն դա այդպես չէ: Ասեմ ավելին, կան մի շարք երկրներ, որտեղ այս խնդիրը տոկոսային արտահայտությամբ շատ ավելի արմատացած է:

Միջազգային փորձը ժամանակի ընթացքում ցույց է տվել, որ մոլախաղերի տոտալ արգելքը ոչ միայն չի լուծում այս խնդիրը, այլև ուղիղ համեմատականորեն նպաստում է սև շուկայի ձևավորմանը: Ինչ է սա նշանակում. չկա օրինական խաղային գործունեություն՝ չկա վերահսկողություն: Իսկ սրա հետևանքները, կարծում եմ, հասկանում ենք բոլորս.

•Ստվերում շրջանառվող հսկայական ֆինանսական միջոցներ

•Անչափահասների ներգրավվածություն խաղային ոլորտում

•Հանցագործության աճ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կատարած ուսումնասիրությունների՝ խաղացողների 2-3%-ը տառապում է խաղամոլությամբ: Այս ցուցանիշը, իհարկե, միջինացված է և տարբերվում է՝ ըստ տվյալ երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի, զբաղվածության, նույնիսկ աշխարհագրական դիրքի ու կրոնի:

Խաղամոլությունն, ինչպես ալկոհոլիզմը, հիվանդության տեսակ է, որը պահանջում է ուշադրություն, հոգատարություն և երբեմն՝ երկարատև բուժում: Կիրառելով «չոր օրենք» (сухой закон) և արգելելով օրինական խաղային գործունեությունը (ինչպես արվեց խորհրդային տարիներին)՝ մենք ոչ միայն չենք լուծում խնդիրը, այլև աչք ենք փակում խաղամոլությամբ տառապող 2-3%-ի վրա՝ ակամա զրկելով նրանց մասնագիտական օգնությունից:

Հեռու չգնալու համար բերեմ հարևան Թուրքիայի օրինակը: Թուրքիան արգելեց խաղատների գործունեությունը դեռևս 1998-ին, ինչին հաջորդեց օնլայն խաղային գործունեության տոտալ արգելքը 2006-ին: Ի՞նչ կատարվեց հետո:

Մարդիկ շարունակեցին խաղալ, մարդիկ շարունակեցին խաղալ ստվերում՝ առանց որևէ կարգավորման ու պետության կողմից վերահսկողության: Ավելին՝ Թուրքիայում ստվերային խաղային գործունեության շուկայում ամսական շրջանառվում է մոտ $280,000,000, որից օրինական, լիցենզավորված խաղային գործունեության պարագայում ամենացածր հարկայնությամբ հաշված $41,000,000 կարող էր գնալ պետական բյուջե:

Ի՞նչ է սա նշանակում: Խաղամոլությունը սոսկ հայկական, կամ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված խնդիր չէ:

Ըստ իս՝ պետության գործառույթն այս հարցում պիտի լինի ոչ թե տոտալ սահմանափակումը, այլ վերահսկողությունը, ինչի հետևանքով կունենանք՝

•Լիցենզավորված ոլորտ

•Հսկայական հարկեր դեպի պետբյուջե

•Աշխատաշուկայում մրցունակ դիրք ունեցող հազարավոր աշխատատեղեր

•Ազնիվ մրցակցություն

•Պատասխանատու խաղ ու դրան նպաստող օրենքներ

•Գործիքներ անչափահասների մասնակցությունը բացառելու համար

•Ինքնասահմանափակման հնարավորություն խնդրահարույց խաղային պահվածք ունեցող խաղացողներին

•Հոգեբանական օգնություն խաղամոլներին

Խոսեմ լիցենզավորված ոլորտի կարևորության մասին: Մեր գլխավոր գործընկեր Goodwin.am ընկերությունը գործում է ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից տրված «Վիճակախաղերի կազմակերպման» և «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» լիցենզիաների հիման վրա։ Այս լիցենզիաները սպորտային իրադարձությունների վրա խաղադրույքներ առաջարկելու (և ընդունելու) և օնլայն կազինո գործունեություն ծավալելու օրինական հիմք են տալիս: Նշեմ, որ Հայաստանում գործող և խոշոր հարկատու համարվող 4 բուքմեյքերական և օնլայն կազինո ծառայություններ մատուցող ընկերություններ տարեկան վճարում են 4,800,000,000 դրամ (մոտ $10,000,000) միայն լիցենզիայի գումար:

Այս նույն ընկերությունները վճարում են 20% շահութահարկ՝ տալով պետությանը այն կառավարելու ու ճիշտ բաշխելու հնարավորություն:

Հայաստանում խաղային ոլորտում ներկայումս գործում է 6,000-ից ավել աշխատատեղ՝ ընդ որում միջին և միջինից բարձր աշխատավարձերով: 3,000,000 բնակչություն ունեցող երկրի համար սա բավականին լուրջ թիվ է, որից հրաժարվելը ծանր կանդրադառնա նաև աշխատաշուկայի վրա՝ կտրուկ ավելացնելով գործազրկության ցուցանիշը:

Օրինական խաղային գործունեությունը ազնիվ մրցակցություն ու պատասխանատու խաղ ապահովելու միակ միջոցն է: Միայն պետության կողմից վերահսկողության պայմաններում է հնարավոր ապահովել խաղացողի անվտանգությունը, խաղի անվտանգությունն ու խաղային կախվածության կանխարգելումը:

Միայն օրինական գործունեության պայմաններում է հնարավոր կանխարգելել անչափահասների գործունեությունը օնլայն/օֆլայն խաղային հարթակներում: Որպես ոլորտում գործող առաջադեմ IT ընկերություն՝ SmartBet-ի խնդիրնեերից մեկն էր ստեղծել կայքում գրանցվելու բազմաշերտ հսկողությամբ համակարգ, ինչն ուղղակի կբացառեր անչափահասների ներգրավվածությունն այնտեղ առաջարկվող ծառայություններում: Ինչպես SmartBet-ը, այնպես էլ ՀՀ խաղային ոլորտը սպասարկող մեր մրցակից ընկերություններն արդեն վաղուց լուծել են այս խնդիրը:

Վերադառնալով բուն թեմային՝ խոսեմ SmartBet-ի կողմից առաջարկվող երկու կարևոր գործիքի մասին:

Ինքնասահմանափակում

«Ինքնասահմանափակում»-ը հիանալի գործիք է բոլոր նրանց համար, ովքեր որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել խաղային գործունեությունը և ցանկանում են ստանալ աջակցություն իրենց այդ որոշման մեջ։ «Ինքնասահմանափակում» գործիքը գտնվում է goodwin.am կայքի գլխավոր մենյուում՝ բոլորին հասանելի և հեշտ գտնվող վայրում:

Յուրաքանչյուր հաճախորդ, առանց մեր միջամտության, կարող է արգելափակել իր իսկ խաղային գործունեությունը 30 րոպեից մինչև 1 տարի ժամկետով:

Հոգեբանի ծառայություն

Ոլորտի կառավարման գործում, ինչպես նաև խաղամոլության դեմ պայքարում պետությանն աջակցելու նպատակով SmartBet-ը հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, ինչը հուսով ենք վարակիչ ազդեցություն կունենա նաև մեր գործընկեր-մրցակից ընկերությունների շրջանակներում:

«Հոգեբանի ծառայությունն», ըստ իս, խաղամոլությունը կանխարգելելուն կամ նվազեցնելուն ուղղված խոշոր քայլ է, ինչը սակայն ցանկալի արդյունք կտա միայն օրինական դաշտում: Այս ծառայությունից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր իրենց խաղային ժամանցը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու հետ կապված օգնության կարիք կզգան:

Այս նախաձեռնության շրջանակներում համագործակցում ենք ոլորտում նեղ մասնագիտական փորձով, բարձր որակավորում ունեցող հոգեբանների հետ, ովքեր մատուցում են ծառայություններ ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ տետատետ հանդիպումների միջոցով: Հոգեբանի ծառայությանը դիմած յուրաքանչյուր անձի գաղտնիությունը երաշխավորված է՝ բժշկական էթիկայի բոլոր նորմերին համապատասխան: Հավելեմ, որ ծառայությունն անվճար է և հասանելի բոլորին (հեռ. +374 55 540 541):

SmartBet ընկերությունը պատրաստ է աջակցել ցանկացած մտահղացման, որը կօգնի լուծել Հայաստանում խաղամոլության խնդիրը՝ կիսվելով իր փորձով ու խնդրի մասին ունեցած մանրամասն գիտելիքներով:

Համոզված եմ, որ նման մոտեցումը շատ շուտով կունենա իր դրական հետևանքները՝ կանխարգելելով խաղային կախվածությունը, տրամադրելով մասնագիտական օգնություն արդեն իսկ խնդրահարույց խաղային պահվածք ունեցող անձանց և մեծացնելով հասարակության վստահությունը Հայաստանում խաղային ոլորտի նկատմամբ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված