Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն՝ թանկացել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 27-ին, կազմել է 484.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 567.71 դրամ (աճել է 4.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.99 դրամ (աճել է 4.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.78 դրամ (նվազել է 0.02 դրամով)։ Նշենք, որ նախօրդ 2 օրերին եվրոն թանկացել էր ավելի քան 9 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 350.43 դրամ, ոսկի՝ 29,657.82 դրամ, պլատին՝ 14,422.74 դրամ: