Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
ՔաղաքականությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր` հուլիսի 27-ին, կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը։ Այս մասին հայտնում է Էրդողանի աշխատակազմը։
«Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին», - ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Պուտինն ընդգծել է, որ ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության էսկալացիայի, անթույլատրելի է։
Կողմերը նշել են, որ հետաքրքրված են կոնֆլիկտային իրավիճակի խաղաղ հանգուցալուծմամբ՝ բանակցությունների միջոցով։ Նրանք պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով։
«ԼՂ հակամարտության կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, չունի այլընտրանք»,- նշել են նախագահները։