Վարչապետը անցնում է նոր գրոհի
ԱմենաընթերցվածԿառավարության նոյեմբերի 18-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությանը, մասնավորապես գարեջրի շուկայում վերջերս կատարված ուսումնասիրությանն ու Երեւանի գարեջրի գործարանի համար սահմանված 110 միլիոն դրամ տուգանքին, որպես գերիշխող դիրքի չարաշահման հետեւանք։
Դա դժգոհություն էր հարուցել գործարանի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի մոտ, ով հայտարարել էր, թե հարցը լուծելու է դատական կարգով։ Հակոբյանը նաեւ մի քանի հայտարարություն էր արել այն մասին, թե չգիտե՝ մնալ եւ հարկեր մուծել Հայաստանում, թե գնալ Հայաստանից։
Կառավարության նիստում խնդրին անդրադարձել է Մոսկվայից վերադարձած վարչապետ Կարեն Կարապետյանը, անելով փաստացի քաղաքական հայտարարություն, քանի որ զուտ իրավականորեն նա չունի ՏՄՊՊՀ գործունեությանը միջամտելու իրավունք։ Վարչապետն արձանագրելով այդ հանգամանքը, հորդորել է հանձնաժողովին հանգիստ թողնել գարեջրի շուկան, որտեղ կան մի քանի խաղացողներ, եւ զբաղվել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներով, որի կապակցությամբ են արտահայտվող մտահոգությունները։
Շարունակությունն՝ այստեղ