Վլադիմիր Պուտինի կոշտ զրույցը Էրդողանի հետ` հայ-ադրբեջանական պետական սահմանին սրացման վերաբերյալ
Քաղաքականությունուլիսի 27-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ երկու ղեկավարները զրուցել են թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Անդրկովկասում իրադրության շուրջ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին սրացման համատեքստում։ Վլադիմիր Պուտինը ընդգծել է ցանկացած գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են նպաստել լարվածության սրացմանը։Երկու կողմից շահագրգռվածություն է արտահայտվել՝ կոնֆլիկտային իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների ճանապարհով լուծելու։ Պատրաստակամություն է հայտնվել համակարգելու ջանքերը՝ տարածաշրջանում իրադրության կայունացման նպատակով։
Պուտինը Էրդողանի հետ զրույցում շեշտել է «լարվածության տանող գործողությունների անթույլատրելիությունը»
Առաջնորդները նաև շեշտել են ղարաբաղյան հակամարտության՝ քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։