Ինչու են Երևանի երկնքում վաղ առավոտից ռազմական ինքնաթիռներ երևում
Հասարակություն ՍՈւ-30 ինքնաթիռները ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում ամբողջ ՀՀ տարածքով։
Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու են Երևանի երկնքում վաղ առավոտից ռազմկանա ինքնաթիռներ երևում:
Ստեփանյանը սակայն չպարզաբանեց, արդյոք վարժանքներ միայն ՀՀ ԶՈՒ օդային ուժերն են կատարում, թե ռուսական կողմի հետ համատեղ է:
Նշենք, որ այս օրերին Նախիջևանում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ մասշտաբայաին զորավարժություններ։ Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/6377/