ՀՀԿ-ն վերջնագիր ներկայացրեց Կարեն Կարապետյանին
ՔաղաքականությունՆախօրեին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամակցելու հեռանկարի վերաբերյալ լրագրողների հարցերին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Կարեն Կարապետյանը գտնվում է Մոսկվայում: Դիմում գրելու մասին էս պահին կուսակցությունում տեղեկություն չկա: Մի բացառեք, որ Կարեն Կարապետյանը կգրի դիմում, մի բացառեք, որ չի գրի: Դա իր որոշելիք հարցն է»։
Դրանից հետո, արդեն խոսելով ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրելու մտադրության մասին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, ՀՀԿ խոսնակը արել է մեկ այլ ուշագրավ հայտարարություն. «Սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս գործնականում անհնարին է դառնալու զբաղվել քաղաքականությամբ, բայց չլինել այս կամ այն քաղաքական կուսակցության ներկայացուցիչ: Սահմանադրական բարեփոխումներից հետո անկուսակցական քաղաքական գործիչների էպոպեան անցյալում է: Իմ կուսակցությունը ժողովուրդն է, դա արդեն 20-րդ դարի լոզունգ է: Եվ եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինես այս կամ այն քաղաքական թիմի անդամ»։
«Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական կարգախոսն էր 1998 թվականի նախագահի ընտրությանը, որտեղ Քոչարյանը փաստացի ՀՀԿ թեկնածուն էր։
Թե ինչ է ակնարկում այժմ ՀՀԿ խոսնակը Ռոբերտ Քոչարյանին, այդքան էլ որոշակի չէ, ինչպես նաեւ այդքան էլ որոշակի չեն այդ ակնարկի շարժառիթները։
Շարունակությունն՝ այստեղ