15 ձերբակալված, որից 7-ը՝ հայ
ՀասարակությունՏԱՍՍ գործակալությանը մայրաքաղաքի դատարանների մամուլի ծառայությունները հայտնել են, որ Մոսկվայի տարբեր շրջանների դատարանները ձերբակալել են հուլիս 24-ին հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 15 մասնակցի:
«Նիկուլինյան դատարանը 7 հայաստանցու համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Նրանք մեղադրվում են ՔՕ 213 -րդ հոդվածի 2-րդ մասով («խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»)»,-ասված է հայտարարության մեջ։
Մոսկվայի Տրոիցկի դատարանում հայտնել են նույն հոդվածով Ադրբեջանից չորս քաղաքացիների ձերբակալման մասին: