Ռիկի Մարտինի զուգընկերը քրդի ու հայի խառնուրդ է
LifeՀայտնի երաժիշտ Ռիկի Մարտինը հեռուստաշոուի ժամանակ պատմել է իր սիրելիի հետ նշանադրության մասին:
Երգիչը, ով արդեն մեկ տարի է հարաբերությունների մեջ է ծագումով սիրիացի լոնդոնաբնակ նկարիչ Ջավան Յուզեֆի հետ, կիսվել է իր սիրելիին արած ամուսնության առաջարկության մանրամասներով:
«Առաջարկությունը ես եմ արել, - պատմել է երգիչը, - Ես շատ էի նյարդայնանում: Ծնկի իջա և ավանդական հարցը տալու փոխարեն՝ ասացի․ «Քեզ համար մի բան ունեմ», և տվեցի մատանին»:
Բացի այդ, լատինամերիկյան աստղը պատմել է իրենց ծանոթության ռոմանտիկ պատմությունը:
«Ես նկարների հավաքածու ունեմ: Եվ մի անգամ ես տեսա Ջավանի աշխատանքները, որոնք շատ տպավորիչ էին, ուստի որոշոցի հանդիպել նրա հետ: Դա սեր էր առաջին հայացքից»,- ասել է Մարտինը՝ կարմրելով:
Ըստ տեղեկությունների, Ջավանի հայրը քուրդ է, մայրը՝ հայուհի։