«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել պորտուգալացի կիսապաշտպանի հետ
Սպորտ«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բրազիլական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ջեֆերսոն Ֆերնանդես Մաչեդոյի հետ (Պերդիգաո), հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայություը։
29-ամյա ֆուտբոլիստը 2011-ից հանդես էր գալիս Պորտուգալիայի առաջնությունում, ներկայացրել է «Բրագայի» երկրորդ թիմը, Բարձրագույն խմբի «Բոավիշտա» և «Շավիշ» ակումբները:
«Շավիշի» կազմում պորտուգալացին անցկացրել է 97 հանդիպում` դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: «Շավիշում» նրա թիմակիցն է եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։