Կարո՞ղ է արտակարգ դրությունը որոշված ժամկետից շուտ դադարեցվել
ՀասարակությունԱշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ՀՀ կառավարությունը մարտի 16-ին, արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը: Ապրիլի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ մտադրություն կա արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու 30 օրով։ Իրավաբան.net-ը տեղեկացնում է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում արտակարգ դրության գործողության ժամկետը: Հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և վերոնշյալ 30-օրյա և 60-օրյա ժամկետները չգերազանցող ժամկետներով:
Ավելին այստեղ