Անթույլատրելի է. Մալիշևան պարզաբանել է` ում չի կարելի դիմակ կրել
Բաց մի թողեքԲժիշկ, հաղորդավարուհի Ելենա Մալիշևան հայտարարել է, որ երեխաներին չի կարելի դիմակ կրել: Այս մասին նա գրել է Ինստագրամի իր էջում` մեկնաբանելով բաժանորդների խնդրանքներն առ այն, թե արդյոք ճիշտ են վարվում Ղազախստանի իշխանությունները` պարտավորեցնելով, որպեսզի նույնիսկ նորածին երեխաները կրեն դիմակ:
Մալիշևան ընդգծել է, որ դա կարող է վտանգավոր լինել երեխաների համար:
«Դա անթույլատրելի է: ԱՄՆ-ում գրանցվել է երեկու երեխայի մահ, ովքեր եղել են դիմակով: Փոքրիկների մոտ շնչառական համակարգն ամբողջովին ձևավորված չէ»,- նշել է նա: