Ձմերուկի՝ առողջության համար օգտակար ու վնասակար հատկությունները
BlogՁմերուկը գրեթե 90 տոկոսով բաղկացած է ջրից, դա է պատճառը, որ այն հագեցնում է ծարավը: Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, այն տալիս է էներգիա:
Այն հատկապես օգտակար է ֆիզիկական ակտիվություն ունեցող մարդկանց համար:
Ձմերուկը հարուստ է C և A վիտամիններով, հանքանյութերով: Ձմերուկը նաև հարուստ է մագնեզիումով, որն օգնում է յուրացնել կալցիումը, ինչն էլ այնքան անհրաժեշտ է ոսկրերի ամրության համար:
Օգտակար են նաև ձմերուկի կորիզները, դրանք պարունակում են ֆոսֆոր, մագնեզիում, վիտամին PP: Նախընտրելի է կորիզներն ուտել չորացրած կամ տապակած վիճակում: