Հայերեն


Արեգ Կյուրեղյանը ոտքի չկանգնեց դատարանում (տեսանյութ)

Հասարակություն

a1plus.am

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել , երբ դահլիճ է մտել դատավոր Աննա Մաթեւոսյանը։ Ապա` դռնփակ նիստում հարց է ուղղել քննիչին:

«Նա հարցրեց, արդյո՞ք բացահայտել եք այն անձին կամ անձանց , ովքեր կազմակերպել եւ իրականացրել են 2008 թ մարտի 1-ի սպանդը»,- ասաց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննարկվում էր Սասնա ծուռ Արեգ Կյուրեղյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը:

Արեգ Կյուրեղյանը մեղադրվում է պատանդ պահելու, զենք զինամթերք կրելու, փոխադրելու եւ զենք-զինամթերք հափշտակելու մեջ: Կյուրեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

«Որեւէ ապացույց դատարանին չէր ներկայացվել, որը կհիմնավորեր, որ նա կատարել է այդ հոդվածով կամ մյուս հոդվածներով իրեն մեղսագրվող արարքները»,- ավելացրեց պաշտպանը:

Նույն դատարանում այսօր քննարկվում էր նաեւ Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող Սամսոն Գաբրիելյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ Պաշտպանի խոսքերով՝ նա հուլիսի 19-ի ուշ երեկոյան գնացել է Սարի Թաղ, որտեղ ցուցարարները նրան կասկածել են ոստիկանության գործակալ լինելու մեջ եւ փորձել են ծեծի ենթարկել: Հավաքվածներին հակառակն ապացուցելու համար նա զանգահարել է ՊՊԾ գնդում գտնվողին.

«Զանգահարում է Պավել Մանուկյանին եւ նրան խնդրում օդ կրակել, օդ են կրակում եւ սրանք հետ են քաշվում եւ ասում է, որ դուք շրջապատված եք եւ հնարավոր է, որ գրոհ ձեռնարկվի ձեր նկատմամբ, Պավել Մանուկյանը պատասխանում է, որ գիտեմ»,- ավելացնում է պաշտպան Հովիկ Արսենյանը:

Այժմ Սամսոն Գաբրիելյանը մեղադրվում է և պատանդառության օժանդակման եւ թե շենք –շինություններ զավթելու օժանդակութան հոդվածներով:

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ նաեւ Սասնա ծռեր խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար: Օրերս նրան մեղադրանք էր առաջադրվել գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Սմբատ Բարսեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Ինքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»
Ամենադիտված