Օգոստոսի 1-3-ին սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք․ Գագիկ Սուրենյան
ՀասարակությունՇրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Օգոստոսի 1-3-ին սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում ենք, հատկապես երեկոյան և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի ևս 2-4 աստիճանով»։
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ(01-06.08.2020թթ.)
01.08.2020թ.
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 01-ին երեկոյան, 02-ին գիշերը և երեկոյան, 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:
Oգոստոսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 1-ին կեսօրից հետո, 2-ին գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Oգոստոսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով: