Օդի ջերմաստիճանը կնվազի. Մինչև երբ կշարունակվեն անձրևները
BlogՀանրապետության տարածքում՝ Օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22 մ/վրկ:
Ավելին այստեղ