Շենքի բակում հայտնաբերվել է ցած նետված քաղաքացու դին
ՀասարակությունՔիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու փրկարարները Հակոբ Հակոբյան փողոցի 12-րդ շենքի բակում հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ավելին այստեղ