Ո՞ր երկրներն առաջինը կհայտնվեն ջրի տակ. գլոբալ տաքացումը պետություններ է կործանում
BlogԱշխարհն աստիճանաբար ջրի տակ է անցնում, և այս իրավիճակը պետք է խստագույնս մտահոգի մարդկությանը: Ամենի պատճառը գլոբալ տաքացումն է: Ոչ բոլոր պետություններին կհաջողվի մնալ ցամաքում, իսկ որոշներն էլ արդեն այսօր են խորտակման գործընթացում: Համաշխարհային սառցադաշտերը հալչում են վախեցնող արագությամբ, և արդեն 2100 թ. ստիպված կլինի տարհանվել և վերաբնակեցվել 100 միլիոն մարդ:
Մալդիվյան կղզիներ
Այս գեղեցիկ կղզային պետությունը համարվում է վերացման առաջին թեկնածուն: Տարբեր չափսերի բոլոր 1192 կղզիներն ամենացածր դիրքում են գտնվում աշխարհում, և այս ամենին գումարվում է լողափերի ուժգին էրոզիան: Կղզիների ամենաբարձր կետը ծովի մակարդակից ընդամենը 2,4 մ բարձրության վրա է գտնվում: Արդեն այսօր մարդիկ աստիճանաբար տեղափոխվում են, քանի որ նրանց տները ջրի տակ են հայտնվում: Մալդիվների ամենախոշոր կղզին ջրի տակ կանցնի արդեն մի քանի տասնյակ տարի անց:
Ավելին այստեղ