Մոսկվայի հզոր պատասխանը` թուրք-ադրբեջանական զորավարժություններին
ՔաղաքականությունՄոսկվայի հզոր պատասխանը` թուրք-ադրբեջանական զորավարժություններին
Hayeli.am-ը գրում է․ Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Հայաստանում, Վոլգոգրադում և Ռոստովում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը, մասշտաբային զորավարժություններին մասնակցում է շուրջ 4000 ռուս զինծառայող:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում տանկային ստորաբաժանումները մարտական հրաձգություն են անցկացրել պայմանական թիրախների ուղղությամբ, որոնք տեղակայված են մինչև 4000 մետր հեռավորության վրա:
Իսկ ավելի վաղ ուսումնական ահազանգով գործի են դրվել Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համազորային բանակի զորամասերը, որոնք տեղակայված են Վոլգոգրադում և Ռոստովում: Գումարտակային տակտիկական խմբերն ուղարկվել են Պրուդբոյ համազորային պոլիգոններ:
Հավելենք, որ Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Հյուսիսային և Հարավային Կովկասի հինգ տարածաշրջանում՝ Դաղստանում, Հյուսիսային Օսեթիայում, Չեչնիայում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում:
Իրականում, Ռուսաստանը մասշտաբային պատասխանեց թուրք-ադրբեջանական քարոզչա-ռազմավարական նպատակներին՝ հուլիսյան սադրանքներից հետո ցույց տալ «հզոր եղբայրության» ուժը: