Կարեն Կարապետյանի խոսուն պասիվությունը
ՔաղաքականությունՊետության պաշտպանության ընթացքում զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության համար ստեղծվելիք հատուկ հիմնադրամի և դրա համար գանձվելիք 1000 դրամ վճարների իշխանության նախաձեռնության հասարակական-քաղաքական բուռն քննարկումների ստվերում մնաց հետաքրքրական մի հանգամանք։ Այդ նախաձեռնությունից գործնականում անմասն մնաց կառավարության նոր ղեկավար Կարեն Կարապետյանը։ Թվում է, որ նախաձեռնությունը լինելով շատ կարևոր, պետք է որ բավական լավ առիթ լիներ վարչապետի հայրենասիրական լույսի տակ երևալու համար, որը կհամալրեր այն մենեջերական լույսը, որով վարչապետը ներկայացել էր հասարակությանը։ Մենեջերական և հայրենասիրական այդ լույսերի համադրումը կարող էր Կարեն Կարապետյանի համար կազմել քարոզչական բավականին վառ լուսապսակ։ Սակայն, Կարեն Կարապետյանը ոչ միայն չշտապեց որևէ կերպ առնչվել այդ նախաձեռնությանը, ընդամենը բավական անաղմուկ հավանության արժանացնելով այն կառավարության նիստում, այլ կարծեք թե բավականին ընդգծված կերպով հեռու մնաց դրանից։ Եվ դա այն դեպքում, երբ իշխանության տարբեր կարգի ներկայացուցիչներ առիթն օգտագործեցին ամբիոններ նետվելու և հայրենասիրական ճառեր ասելու, հայրենասիրության դասեր տալու համար, այդ թվում նրանք, որոնք չեն ծառայել բանակում։
Շարունակությունն՝ այստեղ