«Աշակերտներին դպրոցներ վերադարձնելը պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը». աշխարհը բախվում է «սերնդային աղետի» խնդրին
ՀասարակությունՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին դպրոցների համատարած փակման հետևանքով աշխարհը բախվում է «սերնդային աղետի» խնդրին: Նա ընդգծել է, որ աշակերտներին և ուսանողներին ապահով դասասենյակներ վերադարձնելը պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը:
Ինչպես նշում է The Guardian-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ հուլիսի կեսի դրությամբ դպրոցները փակ են եղել աշխարհի մոտ 160 երկրում, ինչն անդրադարձել է ավելի քան մեկ միլիարդ աշակերտի վրա, մինչդեռ առնվազն 40 մլն երեխա չի հաճախել նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
Ավելին այստեղ