Վիրավորների թվում կան մեր հայրենակիցներ․ Հրաչյա Հակոբյանը՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունների մասին
ԱշխարհԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։ Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու արդյունքում։
Շուտափոյթ առողջություն եմ մաղթում մեր հայրենակիցներին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 6 մարդ մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:
Ավելին այստեղ