Բեյրութում պայթյունը եղել է տարիներ առաջվանից պահեստում պահվող պայթուցիկ նյութերից
ԱշխարհՕգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի պատճառը, հնարավոր է, եղել են տարիներ առաջ առգրավված պայթուցիկ նյութերը, որոնք պահվում էին պահեստում։
Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվական գործակալության տեղի թղթակիցը՝ հղում անելով Լիբանանի Ընդհանուր անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ Աբբաս Իբրահիմին։
Նշենք, որ պայթյունի հստակ պատճառն առայժմ անհայտ է։ Տարբեր միջազգային աղբյուրներ հայտնում են հարյուրավոր վիրավորների և առնվազն 10 զոհի մասին։ Այս պահին համացանցում տարածվում են տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ այն մասին, որ Բեյրութի հիվանդանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մահանում են առաջին բժշկական օգնություն չստանալու պատճառով։
Հավանաբար զոհերի թիվը դեռ շարունակելու է ավելանալ, քանի դեռ հայտնի չեն վիրավորների վիճակը, ինչպես նաև պայթյունի հետևանքով հնարավոր է, որ փլատակների տակ մնացած զոհեր ևս լինեն։
Լիբանանի պաշտոնական աղբյուրները հորդորում են մարդկանց ներկայանալ հիվանդանոցներ և հանձնել տարբեր կարգի արյուն՝ մարդկանց փրկելու համար։