Կորոնավիրուսով վարակման անսպասելի ախտանիշ է հայտնի դարձել
LifeՎերջին հետազոտությունների արդյունքում կորոնավիրուսով վարակման տասնյակ ախտանիշներ են հայտնի դարձել, որոնց մասին նախկինում չէր հաղորդվում, հայտնում է Fox News-ը:
Այս թեմայի վերաբերյալ վերջին հետազոտությունների թվում կարելի է նշել Ինդիանայի Համալսարանի բժշկական դպրոցի դոկտոր Նատալի Լամբերտի հետազոտությունը:
Գիտնականն իր աշխատանքում հարցում է օգտագործել, որն անցկացվել է COVID-19 տարած մարդկանց շրջանում:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1500 հիվանդ, ում մոտ վարակի 98 հավանական ախտանիշ էր հայտնաբերվել:
Իր հայտարարության մեջ գիտնականը նշում է, որ հետազոտության արդյունքներով հիվանդների մոտ հայտնաբերված ախտանիշներից են նեյրոպաթիկ ցավը, կենտրոնանալու հետ կապված դժվարությունները, անքնությունը, տեսողության վատթարացումը եւ նույնիսկ մազաթափությունը:
Ավելին այստեղ