Ականջներում խշշոցի զգացում. կորոնավիրուսի նոր ազդեցությունը
LifeԲրիտանացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է լսողության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել։ Մանչեսթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աուդիոլոգների ուսումնասիրության արդյունքների մասին գրում է Daily Mail–ը։
Մասնագետները հետևել են կորոնավիրուսով հիվանդ 121 պացիենտի վիճակին, որոնք բուժում էին ստանում Ուայթենշոուի հիվանդանոցում։ 16 անձ հայտնել է, որ իրենց մոտ լսողական խնդիրներ են առաջացել դուրս գրվելուց 8 շաբաթ անց։ Նրանց մի մասն ականջում զրնգոց էր զգում, մյուսը դադարել էր լավ լսել։
Չորս մարդ ասել են, որ իրենց լսողությունը ևս վատացել է, սակայն ընդգծել են, որ նման խնդիր են ունեցել կորոնավիրուսով վարակվելուց առաջ։ Եվս 8-ն էլ ասել են, որ ականջներում խշշոցի զգացում ունեն։
Ավելին այստեղ