Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության ընթացքն անկասելի է
ՔաղաքականությունՇարունակվում են Հայաստանի մարզերում բացվել «Հայրենիք» կուսակցության տարածքային գրասենյակները: Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի դիտարկմամբ տարածքային կառույցների ձևավորումը շատ կարևոր է կուսակցաշինության գործում: Նա նաև հայտարարել է, որ կուսակցությունը ներկայացված է լինելու Հայաստանի բոլոր մարզերում:
Կուսակցության գործունեության ու աշխարհագրության ընդլայնումը թույլ կտա առավել ընդգրկուն դարձնել գործունեությունը:
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կուսակցակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իշխանությունը սարսափած է և վախենում է իրենցից, մարդկանց այն մեծ հոսքից, որ այժմ առկա է դեպի կուսակցություն։
« Օրըստօրե ավելի մեծաթիվ է դառնում մեր հայրենակիցների այն շրջանակը, որ իր հույսը կապում է «Հայրենիք» կուսակցության հետ։ Մեր ընթացքն անկասելի է, ու մենք հաղթելու ենք, և այս իշխանությանը քշելու ենք երկրի կառավարման ղեկից» ,- կուսակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է Արթուր Վանեցյանը։