Հրապարակվել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի բարձրորակ նոր տեսանյութ
ՀասարակությունԲեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը, համացանցում հայտնվել է բարձրորակ տեսանյութով: Օպերատորը պատշգամբից նկարելիս է եղել նավահանգստում բռնկված հրդեհը, երբ տեղի է ունեցել հուժկու պայթյուն: Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունի ալիքը հարվածում մոտակայքում գտնվող շենքերին: Օպերատորն ու նրա հարազատները չեն տուժել: Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 154 մարդ, վիրավորվել՝ ավելի քան հինգ հազար մարդ:
Ավելին այստեղ