Աստղագուշակ․ օգոստոսի 8
LifeԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, խոչընդոտները չեն ստիպի նահանջել. դուք հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները կհանձնվեին:Խուսափեք վեճերից, որոնց ժամանակ ձեզ երբեմն չափազանց դաժան կպահեք, իսկ դա կվշտացնի շրջապատողներին: Շատ հարցեր կկարողանաք խաղաղ ճանապարհով լուծել: Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այն վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա մեծ մասը բարենպաստ է շփումների, ամենատարբեր հարցեր քննարկելու համար: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, արագ կհասկանաք՝ ինչպես պայմանավորվել նրանց հետ, ովքեր վատ բնավորություն ունեն կամ պարզապես ընդհանուր լեզու չեն գտնում շրջապատողների հետ: Չեն բացառվում աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված առաջարկները:
Օրվա երկրորդ կեսին արժե գումարի հետ զգույշ լինել: Դուք հակված կլինեք դրանք չափազանց թեթև ծախսել: Լավ է գնումների հարցում չշտապեք, հատկապես եթե խոսքն իսկապես պիտանի իրերի մասին չէ, այլ պահի ցանկությունների իրագործման:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
Ավելին այստեղ