Սաթենիկ Հազարյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը, նա ամեն կերպ թաքցնում է իր տարիքը, ասում է` այս տարի դառնում է 60 տարեկան
ԱմենաընթերցվածԴերասանուհի Սաթենիկ Հազարյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին ամեն կերպ թաքցնում է իր տարիքը, ասում է` այս տարի դառնում է 60 տարեկան:
Սաթենիկն այս օրերին գտնվում է Լոռու մարզում, որտեղ նկարահանում են «Դեպի ճամբար» նախագիծը: Ըստ նրա` ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ է, որ ծննդյան օրը նկարահանման հրապարակում է անցկացնում:
«Տարիներ առաջ «Ալաբալանիցա» ֆիլմի նկարահանումների ժամանակ էլ ծննդյանս օրը նկարահանման հրապարակում անցկացրի: Առաջին անգամը չէ, որ ծննդյանս օրն աշխատանքային է, շատ է եղել, ինձ համար դա նորմալ է»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց նա:
Ավելին այստեղ