Սեպտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը
Բաց մի թողեք«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:
Իրավաբան․net-ը հայտնում է սեպտեմբեր ամսվա տոնական օրերի մասին։ Ամիսը 2 տոնական օր ունի, որից մեկը ոչ աշխատանքային է։
Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի 1-ին (օրը՝ երեքշաբթի):
Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է(օրը՝ երկուշաբթի):
Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:
Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
Օրենքը նաև սահմանում է, որ Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: