Դպրոցներում կսկսի գործել նոր կարգ
ՀասարակությունՀՀ ԿԳՄՍՆ-ն e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և դրանց լրացման կարգը սահմանող հրամանի նախագիծը:
Առաջարկվում է գործածվող 14 փաստաթղթերի մեծ մասն այսուհետ վարել էլեկտրոնային եղանակով:
Նոր կարգի նպատակն է դյուրացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածության փաստաթղթերի լրացումը, գործածումը և փաստաթղթաշրջանառությունը, ինչը նաև կմեծացնի հանրակրթության ուսումնական հաստատությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում գործածվող փաստաթղթերի մի մասը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ արդեն մուտքագրված տեղեկությունների հիման վրա:
Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը ստորև.
Էլեկտրոնային դասամատյաններ
Աշխատողի անձնական էլեկտրոնային գործ
Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
Ավելին այստեղ