Հինգ մթերք, որոնք նվազեցնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը
LifeՔաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան միլիոնավոր կյանքեր է խլում։ Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց կանխարգելումն ու բուժումը վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա պատճառով զարգացած մի շարք կողմնակի բարդությունների դեմ պայքարելը, ուստի դրա դեմ պայքարը հնարավորինս շուտ սկսելը շատ կարևոր է։
Քաղցկեղի կանխարգելման լավագույն միջոցներից մեկն առողջ կենսակերպ վարելն ու հիվանդության զարգացման նպաստող գործոններից խուսափելն է, ուստի առաջին հերթին հարկավոր է հետևել այս պարզ կանոններին։ Բացի այդ, կարելի է նաև որոշ փոփոխություններ անել սննդակարգում՝ բացառելով քաղցկեղածին նյութեր պարունակող մթերքն ու դրանց փոխարեն հակաքաղցկեղային ազդեցությամբ օժտված սննդամթերքի տեսակներ օգտագործելով։
Մասնագետները ներկայացրել են հինգ համեղ ու հասանելի հակաքաղցկեղային մթերք, որոնք ամենօրյա սննդակարգում ներառելը կօգնի խուսափել օնկոլոգիական հիվանդություններից։
Բրոկոլի
Կենդանիների վրա անցկացված հետազոտություններն ու գիտափորձերը ցույց են տվել, որ այս բանջարեղենը պարունակում է սուլֆարոֆան կոչվող նյութ, որը նպաստում է չարորակ բջիջների ոչնչացմանն ու ուռուցքի չափերի փոքրացմանը։
Ավելին այստեղ