Բեյրութի կենտրոնում անկարգություններ են սկսվել. ցուցարարները ներխուժել են 2 նախարարության շենք. Տեսանյութ
ԱշխարհԲեյրութի կենտրոնում՝ Լիբանանի խորհրդարանի շենքի դիմաց, ցուցարարների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ցուցարարները ներխուժել են Լիբանանի արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարության շենքեր, որոնք գտնվում են մայրաքաղաք Բեյրութում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հակաիշխանական հանրահավաքը զանգվածային անկարգության է վերածվել։
Նշենք, որ ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը։
Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ու փորձել են մարդկանց հեռու պահել խորհրդարանի շենքից։ Հանրահավաքի մասնակիցները քարեր են նետել նրանց վրա։
Կարմիր խաչի և քաղպաշտպանության մեքենաներն աշխատում են բախումների վայրում:
Տեղեկություններ կան, որ անկարգությունների պատճառով ավելի քան 100 մարդ է տուժել։