Հայերեն


«Վատ» տղաներին «լավ» տղաներով փոխելով մենք իրական փոփոխություններ չենք ունենալու

Քաղաքականություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը:

– Վարչապետի պաշտոնավարման 100 օրից կեսն անցել է: Ի՞նչ փոխվեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելով, բացի այն, որ նոր նշանակումներ եղան նախագահականում, Հովիկ Աբրահամյանը մեկուսացվեց, Կարեն Կարապետյանն էլ նոր մարդկանց բերեց:

– Բարձրացվեց հասարակության ակնկալիքների շեմը: Խոստումներ եղան, նկատողություններ, դրանք լուսաբանվեցին, բերվեցին նոր կադրեր, որոնք նախորդների համեմատ բավական լավ վարկանիշ ունեն: Ստեղծվեց ֆոն, որ Հայաստանին սպասվում են բեկումնային փոփոխություններ: Հետո արդեն ներածական մասն ավարտվեց և սկսվեցին բուն աշխատանքն ու դժվարությունները: Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ աշխատել է մի հիմնարկությունում, որը չնայած եղել է մասնավոր դե յուրե, բայց դե ֆակտո նստած է եղել պետական լծակի վրա, երբեք չի ունեցել ֆինանսավորման խնդիր: Այդ հիմնարկությունում հիմնական խնդիրը եղել է գործընթացներին հետևելը, յուրացումները կանխելը, սպառման ծավալները կարգավորելը: Այսինքն՝ բարեխիղճ մենեջեր լինելը բավարար է եղել այդ կառույցում բարձր պաշտոն ունենալու համար: Հայաստանի պարագան այլ է: Փոքր, բազմաթիվ սոցիալական և քաղաքական խնդիրներով հագեցած պետություն, որտեղ միայն բարի համբավն ու ռեյտինգը քիչ են հարցեր լուծելու համար: Այս իմաստով, կարծում եմ, արդեն մեր համար բաց աղբյուրների վերլուծությամբ կարող ենք ֆիքսել, որ վարչապետին և իր թիմին ապատիայի ալիք է մոտենում: Ամեն դեպքում մի շատ կարևոր արդյունք Կարապետյանի կառավարությունը տվել է և առաջիկայում այդ արդյունքն ավելի կամրագրվի, եթե իհարկե հասարակության շրջանում կարծիք ձևավորելու ռեսուրս ունեցող սուբյեկտները ֆիքսեն դա: Հասարակությունը, կամ դրա առավել ադեկվատ հատվածը պետք է վերջնականապես ֆիքսի, որ ոչ այսպես կոչված «թալանը», ոչ օդիոզ պաշտոնյաները Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտները չեն: Հայաստանի զարգացման ուղիները գտնվում են ավելի գլոբալ ՝ ներքին սոցիալական-մշակութային շերտերում և առավելապես աշխարհաքաղաքական խնդիրների ոլորտում: Կարապետյանն, օրինակ, եթե կաշկանդված չլիներ ռուսական շրջանակների հետ կապերով, կկարողանար Իրանի հետ նոր հնարավորությունները առավել մեծ ծավալով իրացնել: Նախորդ վարչապետ Աբրահամյանը, որը չնայած Կարապետյանի նման պրոֆեսիոնալ մենեջեր չէր, այդպիսի շրջանակներից չէր կաշկանդվում և մենք տեսանք, որ կարողացավ երկու իրար հետ կապված կարևոր հարց լուծել՝ Իրանից ապահովել գազի վաճառք Վրաստան, նաև Վրաստանի իշխանությունների և վարչապետի հետ հարաբերությունների բարելավման շնորհիվ: Այնպես, որ հիմնական արդյունքը, ակնկալիքների հերթական ճգնաժամից հետո, պիտի լինի սա՝ քաղաքական դիսկուրսում փոփոխել Հայաստանի զարգացման ուղիների և դրանց խոչընդոտների ցուցակը և հասկանալ, որ «վատ» տղաներին «լավ» տղաներով փոխելով մենք իրական փոփոխություններ չենք ունենալու:

– Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ կանդամագրվի ՀՀԿ–ին, նախարարները և Կարեն Կարապետյանը այս մասով դեռ որոշում չունեն: Ինչո՞ւ է պետք իշխանությանը նրանց կուսակցականացումը, արդյոք ՀՀԿ–ն դրանով իմիջափոխ կլինի՞:

– Պառլամենտական նոր համակարգն այլ ելք չի թողնում: Սրանք նոր խաղի կանոններն են, որոնց հետ պետք է համակերպվեն բոլոր քաղաքական սուբյեկտները, մանավանդ նրանք, ովքեր ցանկանում են մնալ առաջնային տեղերում: Այս իմաստով, կանխատեսելի է, որ իշխանության մեջ հանրապետականացման գործընթացը կշարունակվի: Հիմա, երբ ՀՀԿ-ն քաղաքական հենարանից վեր է ածվելու քաղաքական սուբյեկտի, իշխանության շարքերում գտնվող անկուսակցականները իրենց դիրքերն ուժեղացնելու համար պետք է մտնեն այդ կուսակցություն: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ դաշտում հայտնվում են բազմաթիվ այլ կուսակցություններ, և այս իմաստով հանրապետականը պետք է հնարավորինս բարձր արդյունքներ ապահովելու համար մոբիլիզացնի իր ուժերը, ներառի իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներին և համախմբված գնա դեպի պառլամենտական ընտրություններ:

– Ի՞նչ կլինի հետո: Արտաքին քաղաքական շերտերը՝ առայժմ ամենաառարկայական կապը Ռուսաստանի հետ Միլլերի այցի տեսքով է եղել։ Թե ի՞նչ մոդելի երկիր է ուզում տեսնել Կարեն Կարապետյանը Հայաստանը 20 տարի հետո, կոնկրետ չի ասում: Ինչո՞ւ:

– Ռուսաստանում հետաքրքիր վերադասավորումներ են: Մեդվեդևյան թիմը, որի անդամ է նաև Միլլերն ու ըստ էության նաև «Գազպրոմ»‑ը գտնվում է ներռուսական էլիտայի մեկ այլ խմբավորման ՝ Սեչինի և «Ռոսնեֆտ»‑ի ուժեղ ճնշման տակ: Այս իմաստով, հայաստանյան իշխանության այն հատվածը, որը ռուսական իր հիմնական հարաբերությունները կառուցել է այս շրջանակների հետ, ունենալու է խնդիրներ: Այդ թվում և Սամվել Կարապետյանը, որն ավելի շատ հենց մեդվեդևյան և միլլերյան շրջանակներին էր հարում: Սա նշում եմ, որովհետ ակտիվորեն խոսվում էր, որ Կարապետյանը պատրաստվում է մեծ ներդրումներ անել Հայաստանում: Տեխնոկրատների այս շրջանակը ուժեղ ճնշման տակ է ուժային կառույցների և նրանց հովանավորող բիզնես շրջանակների կողմից: Ռոսական ուժային շրջանակներում ևս մենք ունենք հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր, որոնք էլ իրենց լծակներն ունեն Հայաստանում: Այս իմաստով, այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները ինչ որ մի պահից իրենց ազդեցությունը կունենան նաև մեր վրա: Բայց կողմերից մեկի գերակա առավելությունը մեզ կզրկի մանևրելու հնարավորությունից: Միաժամանակ, երբ մեդվեդևյան թևը հայտնվի պարտվողի դերում, և ըստ էության Հայաստանում ռուսական կապիտալով փոփոխություններ անելու հեռանկարը սպառվի, Սերժ Սարգսյանի ձեռքերը կբացվեն ներկայացնել իր այլընտրանքային լուծումները: Խոսքը գնում է Իրանի հետ հարաբերությունների նոր ծավալի, ինչպես նաև ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին: Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին վերջերս հայտարարել էր, որ մեծ հույս ունի, որ մոտ ապագայում այդ համաձայնագիրը կստորագրվի: Ինչ վերաբերում է Հայաստանի 20 տարվա մոդելին: Արդեն նշեցի, որ նկատելի է զգալի ապատիա, կան որոշ կաշկանդող հանգամանքներ, միաժամանակ այդ կաշկանդող կապերը ունեն խնդիրներ և այս իրավիճակում խոսել Հայաստանի հեռանկարային զարգացման պլաններից անպատասխանատու կլիներ:

– Արդյոք այս կառավարությունը 1000 դրամների նախագծով, ինչպես նաև արագաչափերի, կարմիր գծերի հետ կապված հարցեր լուծելով կարո՞ղ է հանրության մոտ վստահություն ներշնչել: Ի՞նչ կփոխի այն:

– 1000 դրամի նախագիծն ու կարմիր գծերի, արագաչափերի նախաձեռնությունը տարբեր բաներ են: Առաջինը արված չէր վստահություն ներշնչելու համար: Դրված էր կոնկրետ խնդիր, որը պետք էր լուծել, որը հասարակության կողմից այդքան էլ գրկաբաց չընդունվեց: Երկրորդ խնդիրը մի քանի շերտեր ունի: Ներիշխանական շրջանակներում ռևերանսներ են արվում միմյանց: Միաժամանակ, փորձ է արվում հանրության կողմից ամենապոպուլյար մակարդակում քննադատելի խնդիրներից մեկը դնելով պետական հոգացության տակ, ստանալ արդարության վերականգնման էֆեկտ: Տնտեսական առումով այն զգալի փոփոխություններ չի տա: Իսկ հասարակության վստահության իմաստով, ամեն ինչ կախված կլինի ծառայությունների որակի փոփոխությունից, որը մասնավորի կողմից իրականացվում էր բավական փնթի, և ըստ էության դարձել էր հանրութան լայն շերտերի կողմից առօրեական ռեժիմով մատնանշվող գլխացավանքներից մեկը:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված