Ախալքալաքում անկարգություններ շարունակվում են, կան տուժածներ (տեսանյութեր)
ԱշխարհԱխալքալակում ջարդերը շարունակվում են։ Jnews.ge-ի փոխանցմամբ, ամբոխը երկու տուն է հրդեհել՝ մեկը Մյասնիկյան, մյուսը՝ Նալբանդյան փողոցներում։ Բացի այդ այրվել է հյուրանոց։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ։ Ջարդվել են մեքենաներ, հնչել են կրակոցներ։
Կան վիրավորներ։ Վնասվածք ստացած մի քանի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում։
Թե որն է անկարգությունների պատճառը, Jnews.ge-ն փորձում է ճշտել։ Նշվում է, որ լարված իրավիճակ է ողջ քաղաքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 19-ի սահմաններում «Խաս Բախչա» այգու մոտ տեղի են ունեցել ջարդեր, կան զոհեր։ Երիտասարդների խումբը ջարդել է հյուրանոցի պատուհաններն ու դռները, ինչից հետո հրդեհել։
Ավելին այստեղ