Կորոնավիրուսն ինչո՞վ է նման քաղցկեղին
Հասարակություն-CoV-2 նոր կորոնավիրուսն օգտագործում է օրգանիզմում տարածվելու նույնպիսի ռազմավարություն, ինչ եւ քաղցկեղային բջիջները, պարզել են Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները:
Այս հայտնագործությունը տեսականորեն կարող է նշանակել, որ հակաուռուցքային դեղամիջոցները կարող են օգնել COVID-19-ի հաղթահարմանը, հայտնում է The Conversation պարբերականը:
Հետազոտողները պարզել են, որ բջիջների որսման համար կորոնավիրուսն օգտագործում է կինազաները՝ ֆերմենտներ, որոնք կատալիզացիայի են ենթարկում ֆոսֆատային խմբի փոխանցումը մի մոլեկուլից մյուսին եւ այդպիսով ապահովում են բջջային մետաբոլիզմի գործելը:
Գիտնականները ստեղծել են կինազաների մանրակրկիտ քարտեզ, որոնք նպաստում են վարակմանը, ինչպես նաեւ առանձնացրել են գոյություն ունեցող հակաքաղցկեղային դեղամիջոցները, որոնք փոխում են կորոնավիրուսի կողմից օգտագործվող այս ֆերմենտների ֆունկցիան:
Ավելին այստեղ