Հայերեն


Զինվորը ազդանշանային ատրճանակը կատակով պահել է ծառայակցի դեմքին ու կրակել. Վերջինս կորցրել է աչքը

Հասարակություն

«Առաջին լրատվական»-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մերուժան Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ:

1999 թվականին ծնված Մերուժան Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պարտադիր ժամկետային զինծառայության մեջ, կոչումով՝ շարքային, 2018 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակված լինելով մարտական հերթապահության՝ մարտական դիրքում որպես դիտորդ, ժամը 15-ն անց 45-ի սահմաններում ինքնակամ գնացել է հարևան մարտական դիրքի կացարան, որտեղ զինաբուրգի մոտ կախված պատյանից վերցրել է դիրքի ավագին ամրակցված ազդանշանային ատրճանակը:

Մերուժան Ս.-ն, ըստ մեղադրանքի, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ մասնավորապես, առանց ստուգելու զենքի՝ լիցքավորված լինելու հանգամանքը, չունենալով այդ զենքի կիրառման թույլտվություն և իրավունք, առանց բավարար հիմքերի՝ ինքն իրեն մտածելով, թե զենքը լիցքավորված չէ, այն ուղղել է մահճակալին կիսանստած վիճակում գտնվող զինվորի՝ շարքային Ռաֆիկ Վ.-ի վրա:

Վերջինիս հետ լինելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ՝ Մերուժան Ս.-ն իր կարծիքով կատակել է՝ «քաշել է ատրճանակի լիցքավորման բռնակը, սեղմել է ձգանը, ինչի արդյունքում ազդանշանային ատրճանակից արձակված կրակոցից ազդանշանային հրթիռը դիպել է Ռաֆիկ Վ.-ի դեմքին»...

Տուժող զինվորին անզգուշությամբ պատճառվել է «աջ աչքի կոպերի թերմիկ այրվածքի, ակնագնդի և ակնակապիճի ջնջխման, ակնակապիճի ոսկրերի բազմաբեկոր, տեղաշարժով կոտրվածքի, գլխուղեղի ցնցման, քթի ծայրի 2-3-րդ աստիճանների այրվածքի, կոպերի, քթի, ակնագնդի մշակված վերքերի, աջից՝ կոպերի, ակնագնդի 2-3-րդ աստիճանների այրվածքի, բարդ, թափանցող վնասվածքների ձևով՝ հյուսվածքի բացակայությամբ, ակնագնդի պարունակության արտանկման ձևով առողջության ծանր վնաս՝ նկատի ունենալով օրգանի՝ աչքի ֆունկցիոնալ կորուստը»:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մերուժան Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասով: Գործով տուժող Ռաֆիկ Վ.-ն հայտնել է, թե Մերուժան Ս.-ին չի ներել, բայց և բողոք չի ներկայացնում: Դատարանը հաշվի է առել, որ գործով չեն արձանագրվել ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ: Դատարանը հաշվի է առել նաև, որ Մերուժան Ս.-ն, չլինելով կալանավորված, չի խուսափել քննությունից, դատական նիստերին մասնակցելուց, գործի քննության ընթացքում չի կատարել այլ հակաօրինական արարք: Մերուժան Ս.-ն լիովին ընդունել է մեղադրանքը, զղջացել է: Դատարանը այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ եզրահանգել է, որ Մերուժան Ս.-ի ուղղումը հնարավոր է առանց իրական ազատազրկման ձևով պատիժը կրելու: Տուժող Ռաֆիկ Վ.-ն հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով Մերուժան Ս.-ից բռնագանձել 2 միլիոն 200 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ իրեն պատճառված նյութական վնասի մասնակի հատուցում:

Ամբաստանյալ Մերուժան Ս.-ն ամբողջությամբ ընդունել է տուժողի ներկայացրած քաղաքացիական հայցը: Գործի դատական քննության ավարտին Մերուժան Ս.-ն արդեն զորացրվել էր պահեստազոր:

Դատարանը Մերուժան Ս.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասով: Մերուժան Ս.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 2 տարի փորձաշրջան: Մերուժան Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ մինչև դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը: Մերուժան Ս.-ի նկատմամբ վերահսկողությունը դրվել է արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ բնակության վայրի ստորաբաժանման վրա: Փորձաշրջանի սկիզբը կհաշվվի նրան հաշվառման վերցնելու պահից: Դատարանը ամբողջությամբ բավարարել է տուժողի քաղհայցը:

Մերուժան Ս.-ից հօգուտ տուժող Ռաֆիկ Վ.-ի կբռնագանձվի 2 միլիոն 200 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի մասնակի հատուցում: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրող դատախազ Կ. Հարությունյանը՝ պահանջելով Մերուժան Ս.-ի նկատմամբ չկիրառել պայմանական դատապարտություն, չսահմանել փորձաշրջան, այլ նրան դատապարտել 2 տարի իրական ազատազրկման: Բողոքաբերը դատարանի ուշադրությունը հրավիրել է Մերուժան Ս.-ի կողմից կատարված հանցավոր արարքի ծանր հետևանքի՝ երիտասարդ տուժողի տեսողության օրգանի՝ աչքի կորստի, դեմքի վնասման, տեսողության վատացման՝ նրա առողջությանը հասցված իրական ծանր վնասի վրա:

Վերաքննիչ բողոքը քննվում է վերաքննիչ քրեական դատարանի՝ Մնացական Հարությունյան, Արմեն Դանիելյան, Լուսինե Աբգարյան կազմի կողմից:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված