Հայերեն


Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը

Հասարակություն

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասվում է. ԶԼՄ-ներում տարատեսակ մեկնաբանություններ են շրջանառվում, որոնցում ուղղակի կամ անուղղակի կերպով «Սասնա Ծռեր» խմբավորմանը վերագրվում է այսպես կոչված «Ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու տեսակետներ: Թյուրըմբռնումներից խուսափելու և մեր տեսակետները հանրայնացնելու համար ներկայացնում եմ հետևյալ պարզաբանումը: 1. «Սասնա Ծռեր» խմբավորումը հետապնդում է Հայաստանի ապագաղութացման նպատակ, ինչը Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) վերակերտման պատմական անհրաժեշտությունը կյանքի կոչելու անխուսափելի և առաջնահերթ քայլն է: Առաջիկայում մենք ավելի մանրամասն կներկայացնենք ապագաղութացման և ՀՀ-ի վերակերտման վերաբերյալ մեր տեսակետները: 2. Գաղութացված պետությունում օբյեկտիվորեն չի կարող ձևավորվել «Ազգային համաձայնության կառավարություն»: Որպես կանոն, այն ձևավորվում է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից, մինչդեռ գաղութացված պետությունում խորհրդարանը և այն կազմող կուսակցությունների ներկայացուցիչ-պատգամավորները չեն արտահայտում ժողովրդի (ազգի) կամքը: Ուստի նման պետության խորհրդարանը և կուսակցական վերնախավը գաղութային վարչակազմի բաղադրիչներ են: 3. Ապագաղութացումն առաջին հերթին ենթադրում է ձերբազատում հենց գաղութային վարչակազմից, որի մաս են կազմում, ինչպես արդեն նշվեց, խորհրդարանական կուսակցությունների և, առհասարակ՝ առկա կուսակցություների վերնախավը, որի շրջանակից պետք է ձևավորվի «Ազգային համաձայնության կառավարությունը»: Պատահական չէ, որ գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանը իր տխրահռչակ ելույթում խոստացավ ստեղծել այդպիսի կառավարություն: 4. Անշուշտ, կուսակցական վերնախավում կան պարկեշտ և հայրենասեր մարդիկ, ովքեր նույնպես ապագաղութացման ջատագով են: Սակայն, նրանք բացառություն են և չեն խախտում ձևավորված օրինաչափությունը: Ուստի նման անհատները պարտավոր են գիտակցել իրենց կարգավիճակի երկակի և հակասական բնույթը՝ իրենց գործունեությունը հիմնականում ծավալելով ապագաղութացման, այլ ոչ թե գաղութային վարչակազմի նախաձեռնած և նրա վերահսկողության ներքո գտնվող գործընթացներին (ընտրություններ, օրինաստեղծ գործունեություն և այլն) մասնակցության տիրույթում: Հակառակ պարագայում նրանք ակամա սպասարկում են գաղութատիրությանը: 5. Վերը նշված 3-րդ կետում հիշատակվող՝ գաղութային վարչակազմից ձերբազատվելու քայլը կատարելուց հետո հարկ կլինի ապահովել պետության կառավարման շարունակականությունը: Այդ նպատակով մենք (և ոչ միայն մենք, այլև ժողովրդի ակտիվ մեծամասնությունը) առաջարկում ենք ձևավորել «Ժողովրդի վստահության կառավարություն»: Ի տարբերություն «Ազգային համաձայնության կառավարության», «Ժողովրդի վստահության կառավարությունը» հենվում է ժողովրդի (ազգի) կամքի վրա և կոչված է իրականացնել նրա նպատակները: Մեր համոզմամբ, «Ժողովրդի վստահության կառավարությունը» պետք է ձևավորվի քաղաքական և հասարակական միավորումների (հարկավ, ապագաղութացման և ՀՀ-ի վերակերտման գաղափարներն ընդունող) լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ: 6. «Ժողովրդի վստահության կառավարությունը» Արցախի ազատագրված տարածքների նկատմամբ պետք է ունենա «Ոչ մի թիզ հող» դիրքորոշումը: Նրա կազմում պետք է լինեն բացառապես այնպիսի գործիչներ, ովքեր Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) ապագաղութացումը և վերակերտումը պատկերացնում են մեր պետությունը տարածաշրջանային գործոնի վերածելու պայմանով: Իսկ այսպիսի պետությունը չի կարող մնալ ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի մեջ և կաշկանդվել միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող՝ Մոսկվայի և Կարսի տխրահռչակ պայմանագրերով: Ուստի «Ժողովրդի վստահության կառավարությունը» պետք է ձևավորվի և գործի՝ հեռանկարում առնվազն ունենալով Կուր-Արաքսյան Հայաստանի տեսլականը: 7. Էական նշանակություն ունի ՀՀ-ի ապագաղութացման և վերակերտման հիմնական միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ժամկետի և, ըստ այդմ՝ Ժողովրդի վստահության կառավարության մանդատի հարցը: Կողմնորոշվելու չափանիշը մեկն է՝ այս միջոցառումները պետք է ձևավորեն այնպիսի անդառնալի իրավիճակ, որի պարագայում հնարավոր չի լինի վերականգնել գաղութատիրությունը: Որոշակի ժամանակ է անհրաժեշտ պետական կառավարման համակարգը, տնտեսությունը և արտաքին հարաբերությունները ռուսական գաղութատիրական ազդեցությունից ազատելու համար: Մեր կարծիքով, այդ ժամանակը չի կարող մեկ տարուց պակաս լինել: Միևնույն ժամանակ՝ այն չի կարող երկու տարուց ավել լինել, քանի որ ժողովրդավարության հեռանկարը վտանգի ենթարկելու խնդիր կառաջանա: Այդ անցումային փուլի ժամկետը պետք է նախապես սահմանվի: Նրա ընթացքում պետք է իրականացվի քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա (գաղտնազերծում), ազգայնացվեն կամ ազգային վերահսկողության տակ առնվեն ռազմավարական օբյեկտներն ու ենթակառույցները, ձևավորվեն ռուսական ազդեցության տակ չգտնվող և/կամ գաղութային վարչակազմի մաս չկազմող կուսակցություններ, անցկացվի ապախորհրդայնացում (ապակոմունիզացում), վերանայվի Ռուսաստանի հետ կամ նրա մասնակցությամբ կնքված միջազգային պայմանագրաիրավական համակարգը, ՌԴ սահմանապահները փոխարինվեն ՀՀ սահմանապահներով, որոշվեն ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցերը: Զուգահեռաբար՝ պետք է լուծվի ամենակարևոր խնդիրը, այն է՝ նոր սահմանադրության մշակումը և ընդունումը, որի հիման վրա պետք է անցկացվեն համապետական և ՏԻՄ նոր ընտրությունները: Ասվածից ակնհայտ է դառնում, որ «Ժողովրդի վստահութան կառավարության» մանդատը չի կարող տրվել այդքան երկար ժամկետով և նման լայն լիազորություններով: Ուստի «Ժողովրդի վստահութան կառավարությունը» պետք է հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպի Ժամանակավոր խորհրդարանի ընտրություններ: Առկա իրավիճակում Ժամանակավոր խորհրդարանը կարող է ընտրվել միայն այլընտրանքային եղանակով և մեծամասնական ընտրակարգով՝ շատ կոշտ ֆիլտրների (ընտրազատման չափանիշներ) կիրառմամբ: Իր հերթին՝ Ժամանակավոր խորհրդարանը պետք է նշանակի Ժամանակավոր կառավարություն, ինչից հետո «Ժողովրդի վստահության կառավարության» լիազորությունները պետք է դադարեցվեն: 8. Ռուսական գաղութատիրությունից ազատվելու և ՀՀ-ն վերակերտելու գործընթացը՝ առնվազն մինչև նոր Սահմանադրությանը համապատասխան անցկացվող ընտրությունների արդյունքների ամփոփման պահը պետք է տեղի ունենա ժողովրդի գերքաղաքական ակտիվացման պայմաններում: Ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ գործընթացին, մնա հրապարակում և վերահսկի ամեն ինչը և բոլորին: Միայն այդպես հնարավոր կլինի խուսափել Անցումային փուլի հավանական շեղումներից և պետականության նավը հասցնել քաղաքակրթության, ժողովրդավարության ու ինքնիշխանության նավահանգիստ:

10 օգոստոսի 2016թ. Վարդաշեն

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված