Սկանդալ Ծաղկաձորում. դատավորները ծեծե՞լ են իրար
Բաց մի թողեքԵրեկ՝ ուշ երեկոյան, Ծաղկաձորի «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ» հյուրանոցում դատավորների միջև տեղի է ունեցել կռիվ, ծեծկռտուք: Մեր տեղեկություններով՝ դատավորները մասնակցում էին սեմինարի, որից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին չարաշահելով ալկոհոլը դարձել է անկառավարելի: Նա հենց հյուրանոցի սպասասրահում սկսել է «կպչել» դատավորներին և ոչ վայել պահվածք դրսևորել այնքան, մինչև որ դատավորներից մեկը նրա վրա բաժակ է շպրտել, ինչից հետո էլ սկսվել է ձեռնամարտ:
Սպասասրահում գտնվող դատավորները, սակայն, հասցրել են բաժանել նրանց: Նրա ձեռնամարտը բազմաթիվ ականատեսների աչքի առաջ է եղել: Երեկվանից դատական համակարգում իսկական խառնաշփոթ է: Շատերը նշում են, որ երիտասարդ և կարիերայի պիկին հասած Ռշտունուն նման պահվածք չէր սազում: Տեղի ունեցածի մասին տեղյակ է նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ով զայրացած է:
Դատավորները փորձում են աղբը տնից չհանել՝ չեն խոսում:
Մենք կապ հաստատեցինք Ծաղկաձորի «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ» հյուրանոցի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ իրենք տեղյակ չեն. «Մեզ նման տեղեկություն չեն հաղորդել, ճիշտն ասած: Որքանով որ տեղեկացված ենք, ամեն ինչ հանգիստ է եղել»: