Կենսաթոշակների վճարման կարգում փոփոխություններ են կատարվել
Բաց մի թողեք2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։ Այս մասին օրենքը Ազգային ժողովը ընդունեց ամառային նստաշրջանի ընթացքում։ Բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով։ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում կենսաթոշակի անկանխիկ վճարումները կսկսվեն կատարվել 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո:
Ավելին այստեղ