Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի երիտասարդ աղջիկ կամրջի վրայից փորձում է իրեն ցած նետել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները վայրկյանների ընթացքում կարողացել են փրկել երիտասարդ աղջկա կյանքը։ Ոստիկանության ծառայողներից մեկը, անգամ վտանգելով իր կյանքը, կարողացել է այդ աղջկան գրկելով դուրս բերել անվտանգ վայր։
Ավելին այստեղ