Ո՞վ է ավելի երկար ապրում` մսակերները, թե՞ բուսակերները. բժշկի եզրակացությունը
BlogԱրդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ դիմակայություն է տեղի ունենում բուսակերների եւ մսակերների միջեւ: Մի մասը պնդում են, որ թեթեւ եւ առողջ սնունդն օգնում է ավելի աշխուժ զգալ, իսկ մյուսները պնդում են, որ առանց մսի ապրել պարզապես անհնար է:
Բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան եւ նուտրիցիոլոգ Իննա Կոնոնենկոն որոշել է մեկընդմիշտ լուծել այս վեճը: 5-tv.ru-ին տված հարցազրույցում փորձագետը գիտական տեսանկյունից բացատրել է, թե ինչպես է կյանքի տեւողությունը կախված ընդունվող սննդից եւ ով է ավելի արագ ծերանում:
Նախ Կոնոնենկոն նշել է, որ այսօր մարմնի մաշվածության ընդամենը երկու ցուցանիշ կա: Առաջինը` անօթային պատի հաստությունն է ընդհանուր քներակում. րքան այն ավելի հաստ է, այնքան ծերացումն ավելի արագ է ընթանում:
«Բուսակերների եւ վեգանների մոտ այդ պատի հաստությունն ավելի ցածր է, քան մսակերների մոտ: Ինչի հաշվին նրանք մեծ քանակությամբ խոլեստերին չեն սպառում: Բայց եթե մսակերը բավարար քանակությամբ B12, D3, K2 վիտամիններ է սպառում, ապա այդ համալիրի հաստությունը չի ավելանա»,- նշել է բժիշկը:
Ավելին այստեղ