Պարետի նոր որոշումը՝ հավաքների քանակի և ժամային սահմանափակման մասին
ԱմենաընթերցվածԱրտակարգ դրության սահմանափակումների մեղմացման վերաբերյալ որոշումները պարետատունը կհրապարակի գալիք օրերի ընթացքում: Այդ մասին ԱԺ հատուկ նիստին ասաց պարետ Տիգրան Ավինյանն:
Նա նշեց, որ նախատեսվող փոփոխությունները հենց այս պահից չեն գործելու. «Մինչև ուրբաթ օրը շատ հստակ կանոնակարգված կհրապարակվի: Կարծում եմ՝ այնտեղ որևէ տարընթերցման տեղ չի մնա»:
Ավինյանը հավելեց, որ բացօթյա տարածքներում՝ այգիներում և բնության գրկում, դիմակի կրման պարտադիր պայմանը կհանվի ընտանիքի անդամներով հավաքների ժամանակ։
Ինչ վերաբերում է որոշումով նախատեսվող հավաքների ու ցույցերի անցկացումների թույլտվությանն՝ Ավինյանն ասաց. «Հավաքների հետ կապված չկա քանակի և ժամային սահամանափակում։ Ընդամենը պահանջվում է համաճարակային կանոնները պահպանել՝ կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն։ Այս պայմանների պահպանմամբ գրեթե որևէ հավելյալ ռիսկ չի առաջանում, նույնիսկ եթե շատ մեծ հավաքներ մասին խոսք գնա»։
Շարունակություն...