Իշխանությունը պատրաստ է հանքի շահագործմանը․ Անի Սամսոնյան (տեսանյութ)
ՀասարակությունԱմուլսարի հարցում իշխանության լռությունից հասկանում եմ այն, որ իշխանությունը պատրաստ է, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի, հակառակ դեպքում, լռություն չէր պահպանի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Հակառակ դեպքում, այս ընթացքում կարվեին որոշակի աշխատանքներ։ Նաև ինձ համար զարմանալի է, երբ օրինակ «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողները կարող են Կառավարության մոտ բողոքի ակցիա անել, բերման չենթարկվել, բայց Ամուլսարի բնապահպան-պաշտպանները կարող են բերման ենթարկվել»,- նկատեց պատգամավորը։
Անի Սամսոնյանի խոսքով՝ Ամուլսարի պահապանները, Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները, սպասում են գործադիրի որոշմանը` Ամուլսարի խնդրի հետ կապված, սակայն Կառավարությունից չկան անհրաժեշտ պատասխանները։
Շարունակություն...