Պուտինը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումը
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կրեմլի փոխանցմամբ՝ զրույցը կայացել է ադրբեջանական կողմից նախաձեռնությամբ:
Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում առկա խնդիրների վերաբերյալ՝ քննարկելով հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրումը: Ռուսական կողմն ընդգծել է, որ չպետք է թույլ տալ որևէ գործողություն, որը կարող է նպաստել լարվածության սրմանը:
Ալիևը Պուտինին շնորհավորել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման առթիվ: