Ինչու՞ են փոխել վարչապետի դստեր ավտոմեքենայի համարանիշը
ՀասարակությունՆիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, Յութուբի իր ալիքում նոր բլոգ է տեղադրել, որտեղ ներկայացնում է, թե ինչպես է անցկացրել իր ծննդյան օրը բնության գրկում։ Տեսանյութում Փաշինյանի երեք դուստրերն են, կինը և վերջերս զորացրված որդին։ Նրանք փոքրիկ մի լճակի ափին, որտեղից, ինչպես նշում է Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, երևում է Արագած լեռը, վրաններ են կապել, խորոված արել ու գիշերն անցկացրել այդտեղ՝ ընտանեկան միջավայրում նշելով Շուշանի 13-րդ տարեդարձը։
Տեսանյութում երևում է սև Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան, որը սպասարկում է Փաշինյանի երեխաներին։ Մամուլում գրվեց, որ սա գնվել է հատուկ վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար, թեպետ հետո ասացին, որ ավելի վաղ էր գնվել, մինչ իրենց՝ իշխանության գալը։ Ինչևէ։ Ավտոմեքենան մինչև վերջերս կրում էր 130 UU 01 պետհամարանիշ, որը Պետական պահպանության ծառայության համարանիշ է։ Այս տեսանյութում, սակայն, երևում է, որ մեքենայի պետհամարանիշը փոխված է՝ սովորական, աչքի չընկնող, թվերի խառը համադրությամբ համարներ են դրված՝ 35 DV 933: Սրանք, ամենայն հավանականությամբ, օպերատիվ համարներ են, որպիսիները հասանելի են հիմնականում ուժային կառույցների աշխատակիցներին, որպեսզի քողարկվեն,
Շարունակություն...