Կառավարությունը կաջակցի գինեգործության և կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպություններին
ՏնտեսությունԿառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը:
«Միջոցառումը վերաբերում է խաղողի մթերումներին, մեր գինեգործության և կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպությունների մոտ առաջացած խնդիրները կարգավորելուն: Ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման հիմնական շուկաներում, կորոնավիրուսի տարածումն ուղղակի ազդեցություն է թողել կոնյակագործության և գինեգործության ոլորտի կազմակերպությունների գործունեության արդյունքի վրա: Արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է նաև վաճառքների ծավալների վրա»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ գործիքակազմը մթերումների շրջանում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող մթերող կազմակերպություններին սուբսիդավորվող վարկերի հատկացումն է:
Ավելին՝այստեղ