Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից
ՔաղաքականությունԱրթուր Մեսչյանը 2020 թվականի օգոստոսի 17-ից սեփական դիմումի հիման վրա կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի որոշումը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝ 1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: 2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է որոշման տեքստում։
Ավելին՝այստեղ