Լավ լուր կենսաթոշակառուների համար
ՏնտեսությունԱրտերկրում գտնվող կենսաթոշակառուներից շատերը չեն կարողանում ամբողջությամբ իրականացնել իրենց իրավունքները, քանի որ հայտնի պատճառներով չեն կարողանում (կարողացել) նախատեսված ժամկետներում վերադառնալ Հայաստան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա համար:
Նախարարությունը շրջանառել է վերը նշված օրենքի փոփոխության նախագիծ, որի ընդունման դեպքում մինչև 2021 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում կենսաթոշակառուները ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակը»,- գրել է Բաթոյանը:
Ավելին՝ այստեղ