Մայրական մահ է արձանագրվել. հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով. Ալինա Նիկողոսյան
ԱմենաընթերցվածԱրարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով. մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որեւէ այլ բժշկական կազմակերպություն: